Հայերեն   English   Русский  

Կառավարության որոշմամբ մոտ 1 ամսում կվերանորոգվի Սևանի թերակղզի գնացող ճանապարհը


  
դիտումներ: 597

Այսօր՝ մայիսի 30-ին Կառավարության հերթական նիստում որոշվեց՝

ՀՀ տրանսպորտի, կապի և Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից՝ Հ-78, Մ-4 -Սևանի թերակղզի ավտոմոբիլային ճանապարհի 2 հատվածների միջին նորոգման աշխատանքների ձեռքբերումն իրականացնել «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա:

Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանն ասաց, որ վերը նշված ճանապարհների ասֆալտբետոնե ծածկը մաշվել է առանձին հատվածներում, ծածկի վրա առաջ են եկել մեծ քանակի ճաքեր, և անհրաժեշտություն է առաջացել այդ ճանապարհը վերանորոգելու:

Կառավարությունը հաշվի առնելով, որ Սևանի ավազանը Հայաստանի համար ունի զբոսաշրջային շատ կարևոր նշանակություն և Սևանի թերակղզի տանող ավտոճանապարհը հանգստի ակտիվ շրջանում ծառայում է դեպի զբոսաշրջային կարևոր գոտի տանող երթուղի, և գրեթե մեկ ամսից մեկնարկելու է հանգստի գոտու ակտիվ շրջանը, իսկ շինարարության ծավալները մեծ են և տեխնոլոգիական առումով ժամանակատար, ուստի անհրաժեշտ է շինարարական աշխատանքները իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետում՝ մոտ մեկ ասմում, որոշվեց աշխատանքները իրականացնելու նպատակով աշխատանքների ձեռքբերումը իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա՝ մեկ անձից գնման ձևով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: