ԵՊՀ-ում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրեցին
Նիստում քվեարկությամբ որոշվեց, որ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը պետք է համապատասխանի ռեկտորին առաջադրվող չափորոշիչներին, այսինքն լինի դոկտոր, պրոֆեսոր և ունենա 3 տարվա կառավարման փորձ:
Այն առաջարկությանը, որ փակ քվեարկությամբ անցկացվի ընտրությունը հավանության չարժանացավ:
Հոգաբարձուների խորհրդի անդամները առաջարկեցին երկու թեկնածություն՝ ակադեմիկոս Գեղամ Գևորգյանի և իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանի թեկնածությունը:
րոպեներ առաջ ավարտվեց նիստը: Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը 21 կողմ ձայնով ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրեց ակադեմիկոս Գեղամ Գևորգյանին:
Մյուս թեկնածուն՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանը հավաքեց 11 կողմ ձայն:
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Ankakh.com-ը տեղեկացրել էր, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է իր հրաժարականի մասին՝ ասելով, որ չի ցանկանում իր պատճառով ստվերվեն ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումները: