Հայերեն   English   Русский  

Պուտինը պատմել է, թե ինչպես կարելի է աշխարհի տիրակալ դառնալ


  
դիտումներ: 806

ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ աշխարհի տիրակալ կարելի է դառնալ` արհեստական բանականության ոլորտում մենաշնորհ ապահովելով: Գրում է Business-gazeta.ru-ն:

«Եթե որևէ մեկը կարող է արհեստական բանականության ոլորտում մենաշնորհ ապահովել, ապա հետևանքները մեզ բոլորիս համար հասկանալի են` նա աշխարհի տիրակալ կդառնա», - հայտարարել է Պուտինը այդ ոլորտում տեխնոլոգիաների զարգացման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:

Պուտինի խոսքերով` արհեստական բանականության կիրառման առավելությունն այն է, որ իրական ժամանակում դուք կարող եք արագ որոշում կայացնել` վերլուծելով մեծ քանակությամբ տեղեկատվություն: Ռուսաստանի նախագահը կոչ է արել բազմապատկել այս ոլորտում հետազոտությունների ֆինանսավորումը: Բացի այդ, ինչպես նշել է պետության ղեկավարը, արհեստական բանականության տեխնոլոգիաները պետք է ավելի ակտիվորեն կյանքի կոչվեն, սակայն պետք է պահպանվեն քաղաքացիների իրավունքները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: