Հայերեն   English   Русский  

Սամվել Բաբայանի համակիրների վրա հարձակման գործով կան ձերբակալվածներ


  
դիտումներ: 582

Մայիսի 29-ին Սամվել Բաբայանի համակիրների վրա հարձակման գործով կա երկու ձերբակալված: ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ վերջիններս ձերբակալվել են զենք կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու ինչպես նաև ապօրինի զենք կրելու կասկածանքով:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ հրազենից կրակահերթ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվածներից մեկը «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետ, Լեոնիդ Ազգալդյանի զինակից, «Ազատագրական բանակ»-ի հիմնադիրներից Վլադիմիր Բալայանի որդին է՝ Ալեքսեյ Բալայանը: Երկրորդ ձերբակալվածը Ռոլանդ Այդինյանն է:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որ գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները և նրանց վրա հարձակում է տեղի ունեցել:

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն էլ երեկ հայտնել էր, որ կատարվածը երկու խումբ մարդկանց միջև ֆինանսական հարցերի պարզաբանման արդյունքում ծագած վեճ է և բոլոր մեղավորները հայտնաբերվել են։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: