ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ կքննարկի աղմուկ հանած Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը
որն անդրադառնում է նաև ներմուծվող ցեմենտի և կլինկերի վրա սահմանվող պետական տուրքի հարցին: Հայաստանում ցեմենտ արտադրող երկու խոշոր ընկերությունները պահանջում են, որ Իրանից ներմուծվող ոչ միայն ցեմենտի, այլև կլինկերի վրա սահմանել պետական տուրք:
Այսօր Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար, Արարատցեմենտ ընկերության սեփականատեր Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ գործարանի աշխատակիցները ցանկացել են գալ և Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա սկսել, սակայն ինքը թույլ չի տվել:
«Մարդիկ ցանկացել են գալ, հասնել խորհրդարան, ես ասել եմ պետք չի: Հիմա եթե քվեարկությունով Իմ քայլը հաստատի օրենքի նախագիծը, ուրեմն հետո պատասխանատվությունը լինելու է իրենց վրա»:
Գագիկ Ծառուկյանը անդրադառնալով լրատվամիջոցների երեկվա կոչին, որ լրագրողների հետ շփման ժամանակ քաղաքական գործիչները պետք է զսպվածություն ցուցաբերեն՝ ասել է, որ նախ լրատվամիջոցները պետք է զսպվածության կոչ անեն իրենց լրագրողներին: