Հայերեն   English   Русский  

Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվն աճել է


  
դիտումներ: 537

2019թ. հունվարից մինչև ապրիլ ընկած ժամանակահատվածում Թուրքիա մեկնած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12.22 տոկոս և կազմել է շուրջ 8մլն 753.000 մարդ։ Այս տվյալը հրապարակել է Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարությունը։

2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ 2019-ի հունվար-ապրիլ հատվածում 35 տոկոսով աճել է Ռուսաստանից Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը։ Իսկ Գերմանիայից Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը աճել է 50 տոկոսով։

Ապրիլին ամենաշատը Ռուսաստանից են զբոսաշրջիկներ մեկնել Թուրքիա (391.579)։ Այդ ցուցանիշը 37 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշներին։ Այնուհետեև գալիս են Գերմանիայից Թուրքիա մեկնած զբոսաշրջիկները (376.059) 3-րդ հորիզոնականում են Բուլղարացի տուրիստները (256.072)։

Իսկ հունվարից մինչև ապրիլ ընկած ժամանակահատվածում ամենաշատ թվով զբոսաշրջիկներ Թուրքիա են մեկնել Գերմանիայից (803.483)։ Իսկ երկրորդ և երրորդ հորիզոնականներում Բուլղարիայից ու Ռուսաստանից մեկնած զբոսաշրջիկներն են։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: