Հայերեն   English   Русский  

Մեքսիկայում հայտարարել են, որ չեն տրվի ԱՄՆ սադրանքներին


  
դիտումներ: 676

Մեքսիկայի էկոնոմիկայի նախարար Գաբրիելա Մարկեսը հայտարարել է, որ մեքսիկական իշխանությունները չեն տրվի ԱՄՆ սադրանքներին և մտադիր են իրենց ողջամիտ դրսևորել Վաշինգթոնում մաքսատուրքերի հարցով կայանալիք առաջիկա բանակցություններում: Գրում է Russian.rt.com-ը:

«Ինչպես նշել է նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, մենք որևէ սադրանքի չենք տրվի և ողջամտորեն կգործենք` Միացյալ Նահանգների և նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ հարգանքով: Մենք կփորձենք համոզել նրանց իրենց կարծիքը հօգուտ ազատ առևտրի փոխել», - գրել է նախարարը թվիթերյան իր միկրոբլոգում:

Նա նշել է, որ երկու երկրների ժողովուրդները պետք է պաշտպանեն «ազատ առևտուրը, այլ ոչ թե հարկերն ու մաքսատուրքերը»:

Ավելի վաղ ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հունիսի 10-ից Միացյալ Նահանգները Մեքսիկայից ներկրվող բոլոր ապրանքների համար 5% մաքսատուրքեր կկիրառի:

Նման որոշումը Վաշինգթոնը բացատրում է անօրինական միգրացիայի դեմ Մեքսիկայի չպայքարելու պատճառաբանությամբ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: