Հայերեն   English   Русский  

Եթե ԱԺ փոխխոսնակը շարունակի խոսել այս հռետորաբանությամբ, ապա նեողություն խնդրողն ինքն է լինելու.Դանիել Իոնիսյան


  
դիտումներ: 702

Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոնիսյանն անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, որ ինքը պետք է ներողություն խնդրի սուտ տեղեկատվություն տարածելու համար՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ալեն Սիմոնյանը առավոտյան ապացուցեց, որ ինքը կեղծ հայտարարագիր է ներկայացրել ոչ միայն Էթիկայի հանձնաժողով, այլև ԿԸՀ: Ավելին, իր ունեցվածքի մասին ասածն ու հայտարարագրում գրվածը, կրկին, հակասում է իրար:

Հ.Գ. Եթե ԱԺ փոխխոսնակը շարունակի խոսել այս հռետորաբանությամբ, ապա նեողություն խնդրողն ինքն է լինելու:

Իսկ Ալենի ապօրինի հարստանալ-չհարստանալու հարցի իրավական գնահատական տալու է քննիչը»:

Հիշեցնենք, որ այսօր Ankakh.com-ը տեղեկացրել էր, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ մեղադրել էր Դանիել Իոնիսյանին սուտ տեղեկատվություն տարածելու մեջ, հերքել էր իր ապօրինի հարստանալու մասին տեղեկությունները և ցույց տվել 16 հազար դոլարի վարկային կտրոնը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: