Հայերեն   English   Русский  

Արթուր Ջավադյանի ուշանալն առաջացրեց պատգամավորների դժգոհությունը


  
դիտումներ: 492

Ազգային ժողովում այսօր շարունակում էին քննարկել ՀՀ Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:

Նիստի սկզբում պատգամավորները սկսեցին դժգոհել, որ ներկա չէ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

«Ես կարծում եմ՝ սա արհամարհական վերաբերմունք է ԱԺ–ի նկատմամբ։ Ես գտնում եմ, որ դուք պետք է ապահովեք նրա ներկայությունն այստեղ»,- ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին դիմեց Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Թեև Ալեն Սիմոնյանը համաձայնեց Մարուքյանի հետ, որ Ջավադյանը պետք է ներկա գտնվեր նիստին, քանի որ պատգամավորների ելույթները հենց իրեն էին ուղղված, սակայն հորդորեց ամեն ինչ չծայրահեղացնել:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ևս դժգոհեց Ջավադյանի բացակայությունից, սակայն քիչ անց ԿԲ նախագահը եկավ Ազգային ժողով։

«Ուզում եմ անդրադառնալ իմ մի քանի րոպե ուշանալուն: Դա կապված էր կենցաղային խնդիրների հետ, սակայն հասցրել եմ լսել և ծանոթանալ պատգամավորների ելույթներին»,-իր ելույթում ասաց Արթուր Ջավադյանը:

Վերջինս ամփոփելով երկու օրերին քննարկվող Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ հաղորդումն՝ ասաց, որ Կենտրոնական բանկին վերապահված բոլոր առաքելությունները պատշաճ կերպով ապահովված են: Ըստ Ջավադյանի՝ գնաճային սպասումները խարսխված են, իսկ ֆինանսկան համակարգի ռիսկերըառավելագույնս կառավարելի են:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: