Հայերեն   English   Русский  

Մանուչարյանը հեռացավ «Ալաշկերտից»


  
դիտումներ: 334

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի հարձակվող Էդգար Մանուչարյանը հեռացավ թիմից:

Այդ մասին ֆուտբոլիստը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Ես գլուխս բարձր հեռանում եմ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբից, որտեղ հասցրի նվաճել Հայաստանի գավաթը: Ուզում եմ շնորհակալության խոսքեր ասել «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբին, հանձինս Բագրատ Նավոյանին բոլոր մարզիչներին, որոնց հետ ես հասցրեցի աշխատել բժշկական անձնակազմին բոլոր նրանց, որոնք ակումբի համար ցավում են, և, իհարկե, ֆուտբոլիստներին։ Հաջողություն գալիք առաջնությունում, իսկ իմ նոր ակումբի անունը շուտով կհայտարարեմ»,- գրել է Մանուչարյանը:
Էդգար Մանուչարյանը «Ալաշկերտում» սկսել է հանդես գալ 2018թ. հուլիսի 26-ից: Կարիերայի ընթացքում ֆուտբոլիստը հանդես է եկել նաև «Փյունիկում», «Այաքսում», «Հարլեմում», «Ապելդորնում», «Ուրալում»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: