Հայերեն   English   Русский  

Համաշխարհային բանկը տնտեսության աճի դանդաղում է կանխատեսել


  
դիտումներ: 512

Համաշխարհային բանկը (ՀԲ) 2019 թ. մինչև 2.6% համաշխարհային տնտեսության աճի դանդաղում է կանխատեսել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է TASS լրատվական գործակալությունը` հղում անելով Համաշխարհային բանկի «Համաշխարհային տնտեսության հեռանկարները. լարվածության աճ, ներդրումների անկում» խորագրով զեկույցին:

«2019 թվականին համաշխարհային տնտեսության աճն ավելի զգալիորեն կդանդաղի, քան ակնկալվում էր` մինչև 2.6%, այնուհետև 2020 թ. այն փոքր-ինչ կաճի և կկազմի 2.7%», - նշվել է փաստաթղթում:

Միևնույն ժամանակ Համաշխարհային բանկում կարծում են, որ ձևավորվող շուկաների և զարգացող երկրների տնտեսությունների աճի տեմպերը հաջորդ տարի կկայունանան, քանի որ որոշ երկրներում ֆինանսական դժվարությունների ժամանակաշրջանը կմնա անցյալում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: