Նազենի Ղարիբյանը հրաժարվել է Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից
Նազենի Ղարիբյանի պաշտոնավարումը Մշակույթի նախարարությունում ավարտվեց հունիսի 1-ին, երբ օպտիմալացման արդյունքում նախարաությունը կրճատվեց և դրա պարտականությունները դրվեց Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վրա, որի նախարար նշանակվեց Արայիկ Հարությունյանը:
Նազենի Ղարիբյանը հայտարարել է, որ իր դեմ տեղի ունեցած բոլոր բողոքի ակցիաները կառավարվում են մի կետից:
«Ցավոք սրտի, ես մեկ բան տեսա, որ թատրոնների այդ ամբողջ բողոքներն ու մնացած բաները կազմակերպվում է մեկ կետից, դա մի հոգի է կազմակերպել և նա այսօր իշխանության անդամ է։ Նրանց նպատակը մեկն է, որ թատրոններին չկպչենք, քանի որ դրանց մեծ մասը ֆինանսական եւ քրեական խնդիրներ ունեն, այստեղ հասկանում ես, որ մարդիկ կազմակերպված պայքարում են, որ իրենց ձեռք չտան։ Իմ դեմ բողոքների մեծ մասը հատուկ էր կազմակերպված, որ ես այնտեղ ռեֆորմներ չանեմ, և իրենք կարողանան վերադառնալ իրենց ապօրինի գործողություններին։ Ցավոք սրտի, դա իրենց մոտ ստացվեց»,-ասել է Ղարիբյանը։
Հիշեցնենք, որ Ankakh.com-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ մայիսի 22-ին Նազենի Ղարիբյանն ընտրվել էր կառավարման խորհրդի նախագահ՝ կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի նիստում, ինչից հետո Օպերային թատրոնի աշխատակիցները բողոքի ակցիա էին սկսել և պահանջում էին նրա հրաժարականը: