ԱՄՆ-ի Ֆլորիդա քաղաքում կայացած Sunshine Open միջազգային մրցաշարի շրջանակում անցկացվեցին 5 մրցաշարեր:
Գլխավոր մրցաշարին մասնակցում էր 16 շախմատիստ: Մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով 5 հնարավորից վաստակեց 5 միավոր: 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Վրաստանի ներկայացուցիչ Նոե Տուտիսանին, իսկ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Դալթոն Պերինը եզրափակեց լավագույն եռյակը: