Ազգային ժողովը շարունակում է քննարկել 2018 թվականի բյուջեի կատարողականը. ուղիղ
դիտումներ: 489
Այսօր՝ հունիսի 6-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում շարունակվում է ՀՀ 2018 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները:
Բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկման երեկվա նիստում քննարկվել է մակրոտնտեսական ցուցանիշները, բյուջետային եկամուտների ձևավորումը, հարկային ու մաքսային քաղաքականությունը, ծախսերն ու պակասուրդը:
Այսօրվա նիստում Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացնում է եվրոպական ինտեգրման, ԵՏՄ-ի և տարածաշրջանային մյուս երկրների հետ կապերի, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին անդամակցելու հետ կապված ծախսերն ու եկամուտները: