ԱՄՆ-ն և Մեքսիկան պայմանավորվել են համագործակցել ընդհանուր սահմանի պաշտպանության համար
«Միացյալ Նահանգները և Մեքսիկան պարտավորվում են ամրապնդել երկկողմ համագործակցությունը, ներառյալ տեղեկատվության փոխանակումը և համակարգված գործողությունները` ապահովելու մեր ընդհանուր սահմանի առավել պաշտպանությունը և անվտանգությունը », - նշվել է հայտարարության մեջ:
Նշվել է, որ Մեքսիկան, մասնավորապես, խոստացել է Ազգային գվարդիա տեղակայել միգրանտների հոսքի դեմ պայքարի նպատակով:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև առևտրային համաձայնագրի կնքման մասին: Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ մեքսիկական իշխանությունները համաձայնվել են Միացյալ Նահանգների հետ սահմանին անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար խիստ միջոցներ ձեռնարկել: