Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ


  
դիտումներ: 543

ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր, ընդարձակ պատժամիջոցների փաթեթ է կիրառել, որն ուղղված է նավթի վերամշակման բիզնեսի դեմ, որը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ֆինանսավորման հիմնական աղբյուրներից մեկն է` ներկայիս ռեժիմի զինված պատվարը: Այդ մասին նշվել է հունիսի 7-ին ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ: Գրում է Korrespondent.net-ը:

Մասնավորապես, պատժամիջոցների ցանկում ընդգրկված է Persian Gulf Petrochemical Industry Co ընկերությունը, ինչպես նաև իրանական նավթը վաճառող շուրջ 40 տասնյակից ավելի դուստր ձեռնարկություններ և օտարերկրյա գործակալ ընկերություններ:

Այս ընկերությունը պատասխանատու է Իրանի նավթաքիմիական արդյունաբերության արտադրանքի կեսի համար և տիրապետում է այս ոլորտում իրանական ձեռնարկությունների շուրջ 40% -ին:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունում նշել են, որ Persian Gulf Petrochemical Industry Co ընկերության գործունեության շնորհիվ իրանական ղեկավարությունը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը միլիարդավոր դոլարներ են ստացել:

ԱՄՆ վարչակազմում ընդգծել են, որ կիրառված սահմանափակումները դարձել են Իրանի վրա «առավելագույն ճնշման» արշավի մի մասը, որի նպատակն է այդ երկիրը մեկուսացնել միջազգային շուկաներում:

Ավելի վաղ ԱՄՆ-ն Իրանին նոր պայմանագիր կնքելու համար պայման էր առաջադրել: Վաշինգթոնը ակնկալում էր, որ պատժամիջոցների պատճառով Իրանը կվերադառնա բանակցային սեղանի շուրջ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: