Հայերեն   English   Русский  

Գիտնականներն արյան ճնշման նվազեցման միջոց են հայտնաբերել


  
դիտումներ: 964

Արիզոնայի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ քունը կարող է օգնել նվազեցնել արյան ճնշման բարձր ցուցանիշները: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը` հղում կատարելով հետազոտության արդյունքներին: Գրում է Russian.rt.com-ը:

Գիտնականների կարծիքով` քնի պակասը կարող է արյան բարձր ճնշման պատճառ հանդիսանալ: Այդիսկ պատճառով փորձագետները խորհուրդ են տալիս օրական 6-9 ժամ քնել:

Քնի քրոնիկ պակասը կարող է հիպերտոնիա հիվանդության զարգացման, սթրեսի և ինսուլինի մակարդակի նվազեցման հանգեցնել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գիտնականները սրտի հիվանդությունների դեմ պայքարի միջոց են հայտնաբերել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: