Աբովյանում տոնում են Վահագն Գևորգյանի հաղթանակը (տեսանյութեր)
Հաղթանակ !!! Շնորհավոր ընկերության միջազգային օրը»։
Նրա նախընտրական շտաբից հայտնում են, որ ընտրություններում Վահագն Գևորգյանը հավաքել է 8441 քվե, իսկ Գրիգոր Գուլյանը՝ 8032 քվե:
Նշենք, որ Աբովյան համայնքում քվեարկելու իրավունք ունեցող 44,519 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 18175-ը կամ 40.83 տոկոսը:
Այս ՏԻՄ ընտրություններում ինտրիգային էր հատկապես Աբովյանի քաղաքապետի ընտրությունները, որտեղ առաջադրվել էր 5 թեկնածու, բայց հիմնական մրցակցությունը գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված Գրիգոր Գուլյանի միջեւ էր։
4 տարի առաջ տեղի ունեցած ընտրություններում Վահագն Գեւորգյանին աջակցում էր ԲՀԿ-ն, սակայն այս ընտրություններին թեկնածուն պնդում է, որ որեւէ քաղաքական ուժ իրեն չի աջակցում:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ հայտարարել էր, որ Գեւորգյանին չեն աջակցում, որովհետև դրա կարիքը չկա, իսկ իր թիկնազորի նախկին պետ, այժմ պատգամավոր Էդուարդ Բաբայանն աջակցում է որպես թեկնածուի մանկության ընկեր։
ՔՊ-ական թեկնածուն մասնագիտությամբ տնտեսագետ է, Կոտայքի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական վարչության պետի պաշտոնակատարը: Ի աջակցություն Գուլյանի՝ օրեր առաջ երթ տեղի ունեցավ Աբովյանում, որին մասնակցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: