Ազատոճայինները նվաճեցին 1 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե մեդալ
դիտումներ: 737
Հրաչյա Մարգարյանն (61 կգ) արժանացավ Եվրոպայի երիտասարդական չեմպիոնի կոչմանը: Եզրափակչում հայ մարզիկը ժամանակից շուտ 11:0 հաշվով հաղթեց ուկրաինացի Ալեքսանդր Եվսիենկոյին, իսկ Մհեր Մարկոսյանը լարված պայքարում 2:3 հաշվով պարտվեց վրացի Միրիանի Մաիսուրաձեին:
Արծաթե մեդալ նվաճես ի Մհեր Մարկոսյանը (86 կգ), բրոնզե մեդալակիրներ դարձան Արման Անդրեասյանը (70 կգ) և Արման Ավագյանը (79 կգ):
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությանը մեկնել էր 9 ըմբիշով: