Հայերեն   English   Русский  

Մանվել Գրիգորյանը առողջական ծանր վիճակի պատճառով չէր ներկայացել Երևանի ընդհանուր իրավասության դատարան


  
դիտումներ: 345

Մանվել Գրիգորյանն այսօր՝ հունիսի 11-ին, կրկին չէր ներկայացել Երևանի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ պետք է կայանար Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ Նազիկ Ամիրյանի գործով դատական հերթական նիստը

ՀՀԿ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը դատարանին ներկայացրեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից գրություն, որ ամբաստանյալը գտնվում է ծանր առողջական վիճակում և չի կարող մասնակցել նիստին: Բժշկական կենտրոնից տեղեկացնում են, որ Մանվել Գրիգորյանը 24 ժամվա ռեժիմով արհեստական շնչառություն է ստանում:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին տեղեկացրել էինք, որ Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխել էին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, այնուհետև՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Սակայն քանի որ Գրիգորյանի վիճակը կտրուկ վատացել էր հունիսի 6–ին նրան տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: