Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, հունիսի 12-ին Գաբալայում տեղի է ունենալու Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի եւ Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի եռակողմ հանդիպումը:
Հանդիպման ժամանակ եռակողմ ձևաչափով քննարկվելու են համագործակցության զարգացման հեռանկարները, տարածաշրջանային նախագծերի անվտանգության ապահովումը և մի շարք այլ հարցեր: