Հայերեն   English   Русский  

Ադեկվադը միացավ ՎԵՏՕ-ին. Սորոսի հիմնադրամի գրասենյակի դիմաց շարունակվում է բողոքի ակցիան


  
դիտումներ: 617

Րոպեներ առաջ Ադեկվադ նախաձեռնության անդամները եկան Բաց հասարակության հիմնադրամների գրասենյակ և միացան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ՎԵՏՕ շարժման անդամներին:

«Մենք ևս կիսում ենք այն դիրքորոշումը, որ Հայաստանում գործում է օտարերկրյա գործակալների ցանցի օկուպացոն ռեժիմ, և որի բաղկացուցիչ մասը Սորոսի հիմնադրամն է: Այնպես որ եկել ենք մեր զորակցությունը հայտնելու Նարեկ Մալյանին ու այս նախաձեռնությանը»,-ասաց Ադեկվադ նախաձեռնության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը:

Այս պահին բողոքի ակցիան դեռ շարունակվում է Բաց հասարակության հիմնադրամների գրասենյակի առաջ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: