Հայերեն   English   Русский  

ՌԴ-ն և ԱՄՆ-ն պետք է միջուկային պատերազմի անթույլատրելիության վերաբերյալ համատեղ հայտարարությամբ հանդես գան. Լավրով


  
դիտումներ: 755

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Պրիմակովյան ընթերցումների ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան և Վաշինգթոնը պետք է միջուկային պատերազմի անթույլատրելիության վերաբերյալ համատեղ հայտարարությամբ հանդես գան: Գրում է Russian.rt.com-ը:

«Սկզբունքորեն կարևոր է, որպեսզի Ռուսաստանը և ԱՄՆ-ն հանգստացնեն աշխարհի մնացած երկրներին և համատեղ հայտարարություն ընդունեն ամենաբարձր մակարդակով այն մասին, որ միջուկային պատերազմում չի կարելի հաղթել, հետեւաբար այն անընդունելի և անթույլատրելի է», - ընդգծել է Լավրովը:

Ընդ որում` Լավրովը հիշեցրել է, որ նախկինում ԽՍՀՄ և ԱՄՆ ղեկավարները նման հայտարարություններով հանդես եկել են:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարդկության համար ամենամեծ սպառնալիք ներկայացնում են համաճարակները, միջուկային պատերազմը և բնական աղետները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: