Հայերեն   English   Русский  

Վերաքննիչը քննում է մարտի 1-ի գործով բողոքները. դատարանի մոտ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում


  
դիտումներ: 501

Այսօր՝ հունիսի 12-ին, Վերաքննիչ քրեական դատարանը քննելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքների քննությունը:

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20-֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու ու Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

Իսկ արդեն դատարանի դիմաց այսօր առավոտից բողոքի ակցի են սկսել Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները, տարածքում նրանք մենակ չեն: Այստեղ են նաև Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարողները, վերջինների թվում են նաև «Սասնա ծռեր» կուսակցության մի խումբ անդամներ, ովքեր պահանջում են կրկին կալանավորել ՀՀ երկրորդ նախագահին: Ոստիկաններն ու դատական կարգադրիչները տարածքում ուժեղացված հսկողություն են իրականացնում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: