Սահմանադրական բարեփոխումներ կլինեն, եթե իշխանությունները ցանկանան. Ալ. Իսկանդարյան
Նա նշեց, որ դրա պահանջարկն այնքան շատ է, որ մարդիկ պատրաստ են լսել օլիգարխիայի դեմ ճառեր օլիգարխից. «Մարդիկ պատրաստ են ընդունել ցանկացած բան, որի մեջ կա ռադիկալություն: Դա հարցի հեշտ լուծման ճանապարհն է: Ծառուկյանը հարմար թեկնածու չէ այդ հռետորիկայի համար: Տեր -Պետրոսյանին և Ծառուկյանին նույն սենյակում պատկերացնելն անգամ դժվար է, բայց փատորեն դա այդպես է հիմա»:
Ըստ նրա` վերջին շրջանում տեղի ունեցածը շատ սպասելի էր: Գործնականում անգամ եթե ԲՀԿ-ն դուրս չմղվի քաղաքականությունից, նրա դիրքերը կնվազեն:
Նման նախադեպ արդեն եղել էր, երբ 2012-ին Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց մասնակցել նախագահական ընտրություններին:
«Ներկայումս ամենահետաքրքիր հարցն է` արդյոք սահմանադրական բարեփոխումներ կլինեն, թե ոչ: Իմ կարծիքով` իշխանությունները եթե ցանկանան, կանեն, որովհետև ոչ մի խոչընդոտ չունեն դրա ճանապարհին», - նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Քաղաքագետը Հայաստանում լրջագույն խնդիրը համարում է ընդդիմության բացակայությունը և թույլ իշխանությունները. «Եռյակ կամ քառյակ գոյություն չի ունեցել, որովհետև բացակայում է այն գաղափարը որի շուրջ նրանք պետք է համախմբվեն: Նրանք միավորվում են ընդամենը իրավիճակային հարցի շուրջ` հանրահավաք և այլն»: