Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Արտակ Զեյնալյանին արդարադատության նախարարի պաշտոնից ազատելու հրամանագիրը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որ պատրաստվում է հրաժարականի դիմում ներկայացնել: Նա հրաժարականի համար ոչ մի պատճառ չէր նշել: