Պուտինն Ուկրաինայի հետ հարաբերությունների վերականգնման հույս է հայտնել
«Անխուսափելի է, որ մենք կվերականգնենք մեր հարաբերությունները, նման բան նույն ժողովրդի կամ երկու եղբայրական ժողովուրդների միջև չի կարող լինել, անկախ նրանից, թե ինչպես են զարգանում մեր հարաբերությունները էլիտաների հետ», - կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահը:
Պուտինը նաև հույս է հայտնել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կկարողանա ակտիվորեն հանդես գալ ինչպես արտաքին քաղաքականության ոլորտում, այնպես էլ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները վերականգնելու և ներկա խնդիրները լուծելու ներքին քաղաքական հարցերում:
«Հույս ունեմ, որ նոր ղեկավարությունը չի քողարկվի ռուսախոսության կեղծիքներով և գաղափարներով, որպեսզի խուսափեն ներքին ուկրաինական խնդիրները նախևառաջ տնտեսության մեջ և սոցիալական ոլորտում լուծելուց», - ընդգծել է ՌԴ նախագահը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ում կոչ էին արել Կիևի նոր իշխանություններին Մինսկի գործընթացի սաբոտաժի համար պատճառներ չորոնել: