Գագիկ Ծառուկյանը չի ներկայացել Քննչական կոմիտե հարցաքննության համար
դիտումներ: 539
Վերջինս չի ներկայացրել նախաքննական մարմնին հարցաքննության չներկայանալու պատճառների մասին բացատրություն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության։
Նա Քննչական կոմիտե հարցաքննության էր հրավիրվել Աբովյան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի նախընտրական շտաբերից մեկի պետի մեքենան հրկիզելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում։