Հայերեն   English   Русский  

Շուշիում բնակելի շենքից 13–ամյա երեխա է ցած ընկել


  
դիտումներ: 310

Հունիսի 12-ին ժամը 20:05-ին Շուշիի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Շուշի քաղաքի Ա. Մանուկյան 1 հասցեում բարձրահարկ բնակելի շենքից ցած է ընկել (մոտ 3 մետր բարձրությունից) նշված հասցեի բնակիչ Ա. Ղ.-ն (ծնվ. 2006թ.), անհրաժեշտ է շտապ բժշկական օգնություն:

«Շուշիի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ի մեքենայով Ա. Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է քաղաք Ստեփանակերտ՝ «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ: Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` Ա. Ղ.-ի վիճակը գնահատվում է ծանր:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: