Պուտինը մեկնաբանել է ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված իրավիճակը
դիտումներ: 611
«Ինչ վերաբերում է Կորեական թերակղզում տիրող իրավիճակին, ապա այս դեպքում չկա և չի կարող այլընտրանք լինել դիվանագիտական խաղաղ ճանապարհին», - ասել է Պուտինը:
Ռուսաստանի առաջնորդի խոսքերով՝ հենց այդ մոտեցումն էեղել 2015 թ. Ռուսաստանի և Չինաստանի նախաձեռնությամբ մշակված կարգավորման ճանապարհային քարտեզի հիմքը:
Ապրիլի վերջին Պուտինը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ բանակցություններից հետո հանդիսավոր միջոցառման ժամանակ նշել էր Կորեական թերակղզում իրավիճակի կայունացման համար ԿԺԴՀ-ի առաջնորդի ներդրումը: