Հայերեն   English   Русский  

Ալեն Դելոնը շտապ հոսպիտալացվել է


  
դիտումներ: 2576

Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 83-ամյա Ալեն Դելոնը հոսպիտալացվել է: Լեգենդար ֆրանսիացի դերասանը տեղափոխվել է Փարիզի արվարձաններից մեկում գտնվող հիվանդանոց: Որոշ աղբյուրների համաձայն՝ դերասանը հոսպիտալացվել է կաթվածի կասկածով, իսկ մյուսները հայտնում են շարունակվող միգրենի մասին: Գրում է Spletnik.ru-ն:

Նշվել է, որ Դելոնը ստիպված է մշտապես հետևել ճնշմանը և սրտի աշխատանքին: Նա հաճախ արիթմիա, գլխապտույտ և կրկնվող միգրեն ունի: Ինչպես հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով դերասանի ներկայացուցչին, Ալեն Դելոնի կյանքին այժմ վտանգ չի սպառնում:

Դերասանի ներկայացուցիչը հայտնել է, որ այժմ արդեն ամեն ինչ լավ է և նա բուժզննման է ենթարկվում:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Ալեն Դելոնը Կաննի 72-րդ կինոփառատոնի շրջանակներում պատվավոր մրցանակի էր արժանացել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: