Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն կարող է լրացուցիչ ուժեր ուղարկել Մերձավոր Արևելք


  
դիտումներ: 371

Հունիսի 13-ին Օմանի ծոցում լցանավերի վրա տեղի ունեցած հարձակման միջադեպից հետո ԱՄՆ-ում կքննարկեն Մերձավոր Արևելքի տարածաշրջան լրացուցիչ ուժեր ուղարկելու հնարավորությունը: Այդ մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով երկու լավ տեղեկացված աղբյուրների: Գրում է Russian.rt.com-ը:

Որոշ տեղեկություններով՝ տարածաշրջան կարող են ուղարկվել Patriot զենիթահրթիռային համակարգ, մի քանի կործանիչներ և ռազմական նավեր:

Ընդ որում՝ հեռուստաալիքը նշում է, որ Վաշինգթոնը որևէ կոնկրետ որոշում չի կայացրել քննարկվող հարցի վերաբերյալ:

Հունիսի 13-ին տեղեկություն էր ստացվել, որ Օմանի ծոցում երկու նավթային լցանավեր են խորտակվում, նավերի վրա պայթյուններ էին տեղի ունեցել, այնուհետև հրդեհ էր բռնկվել:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն և ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը հետագայում տեղի ունեցածի պատասխանատու Իրանին անվանեցին:

Իրանը, իր հերթին, խստորեն հերքում է միջադեպին երկրի ներգրավվածությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: