Գագիկ Ծառուկյանն արդեն 2-րդ անգամ չի ներկայացել Քննչական կոմիտե
դիտումներ: 809
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հունիսի 18-ին արդեն 2-րդ անգամ չի ներկայացել Քննչական կոմիտե: Ծառուկյանը նախաքննական մարմնին չի տեղեկացրել հարցաքննությանը չներկայանալու պատճառները։
Աբովյան քաղաքի ընտրություններին նախորդած հրկիզման դեպքի առթիվ Ծառուկյանը որպես վկա է կանչվել հարցաքննության: Սակայն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարը հայտարարել է, որ Քննչական կոմիտե ներկայանալու կարիք չի տեսնում և իրեն ծանուցում ուղարկելով վիրավորում են։