Դատարանը թույլատրել է Սահակաշվիլիին մասնակցել Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններին
դիտումներ: 511
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կիևի Պեչերսկի դատարանը թույլատրել է Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին մասնակցել Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններին: Այդ մասին Սահակաշվիլին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
«Դատարանը արդարացի որոշում կայացրեց խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իմ հնարավորության վերաբերյալ», - գրել է նա:
Հունիսի 13-ին հայտնի դարձավ, որ Սահակաշվիլին Գերագույն ռադայի խորհրդարանական ընտրություններում գլխավորելու է «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը: