Պուտինն արգելել է ավիափոխադրումները դեպի Վրաստան
«Պետական իշխանության դաշնային մարմիններին, Ռուսաստանի սուբյեկտների պետական իշխանության մարմիններին ... իրենց գործունեությունը պայմանավորել այն հանգամանքով, որ 2019 թ. հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերություններին ժամանակավորապես արգելվում է Ռուսաստանի Դաշնության տարածքից դեպի Վրաստանի տարածք քաղաքացիների ավիափոխադրումներ իրականացնել (ներառյալ առևտրային)», - նշված է հրամանագրի տեքստում:
Փաստաթղթում նշվել է, որ զբոսաշրջային օպերատորներին և գործակալներին արգելքի ընթացքում խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ զբոսաշրջային ուղեգրեր վաճառել Ռուսաստանից Վրաստան ավիափոխադրումների համար:
Ավելի վաղ Ռոստուրիզմը խորհուրդ էր տվել, որպեսզի ռուսաստանյան զբոսաշրջային օպերատորները և զբոսաշրջային գործակալությունները դադարեցնեն դեպի Վրաստան շրջագայությունների իրականացումը մինչեւ երկրում ստեղծված իրավիճակը կարգավորվի: