Հայերեն   English   Русский  

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը գրավեց վերջին հորիզոնականը


  
դիտումներ: 1181

Թեհրանում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականը գրավեց վերջին հորիզոնականը:

Խմբային փուլում Հայաստանի թիմը մարզիչ Էդուարդ Սահակյանի ղեկավարությամբ 2:6 հաշվով պարտվել է Թուրքիային, 1:7 հաշվով՝ Ռուսաստանին, 3:5 հաշվով՝ Հունգարիային:

7-8-րդ տեղերի համար Հայաստանի թիմը մրցել է Գերմանիայի հետ և պարտվել է 2:6 հաշվով:

Աշխարհի գավաթը կվիճարկեն Ռուսաստանի և Ադրբեջանի հավաքականները:

Երրորդ տեղի համար կմրցեն Թուրքիան ու Իրանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: