ԼՂՀ առաջին գումարման Գերագույն Խորհրդի պատգամավոր Վլադիկ Հակոբյանը կդառնար 70 տարեկան
Միջոցառմանը ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, պատգամավոր Դավիթ Իշխանյանը, Վլադիկ Հակոբյանի գործընկերները, որդին՝ Տարոն Հակոբյանը՝ ընտանիքի անդամներով և Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
Մասնակիցները իրենց խոսքում ներկայացրել են Վլադիկ Հակոբյան պետական գործչի, գիտնականի և նվիրյալ քաղաքացու կերպարը: ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել նրա դերը խորհրդարանի ձևավորման ժամանակահատվածում և նշել, որ քարտուղարության դպրոցի հիմնադիրը ԼՂՀ Գերագույն խորհրդում Վլադիկ Հակոբյանն է՝ իր արհեստավարժ աշխատանքով և թողած ժառանգությամբ:
Վլադիկ Հակոբյանը կյանքից հեռացել է 1999թ. ապրիլի 27-ին՝ ողբերգական ավտովթարի հետևանքով:
Արցախի Հանարապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին