Սերժ Թանկյանը աջակցություն է հայտնել Խաչատուրյան քույրերին
դիտումներ: 2792
Թանկյանի խոսքերով՝ դա իսկապես բարդ գործ է, որի շրջանակներում ոչ միայն սպանվածն է զոհ:
Թանկյանը գրել է, որ այդ գործը վառ օրինակ է այն բանի, թե ինչպես անպատիժ բռնությունը կարող է դաժան վրեժխնդրության հանգեցնել:
Երաժիշտը ընդգծել է, որ տվյալ դեպքը ևս մեկ անգամ հաստատում է դատական համակարգի անունակությունը ադեկվատ կերպով պատասխանել ընտանեկան բռնությանը:
Թանկյանը կոչ է արել ներողամտություն ցուցաբերել քույրերի նկատմամբ: