Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկա էր Մինսկում անցկացվող Եվրոպական խաղերի երկրորդ մրցումային օրվա սամբոյի եզրափակիչ մենամարտերին։
ՀԱՕԿ լրատվական հաղորդմամբ Գագիկ Ծառուկյանը պարգևատրեց կանանց 48 կգ քաշային կարգի մեդալակիրներին։
ՀԱՕԿ նախագահը հետևել է նաև հայ մարզիկների ելույթներին։