Հայերեն   English   Русский  

Ստամբուլի ընտրությունները ավարտվեցին. Էրդողանի կուսակցության թեկնածուն դարձյալ պարտվեց


  
դիտումներ: 684

Այսօր Թուրքիայում տեղի ունեցավ Ստամբուլ քաղաքի քաղաքապետի ընտրությունները, որն այս տարի անցակացվում էր երկրորդ անգամ։

Առաջին անգամ՝ մարտի 31-ի համապետական ՏԻՄ ընտրությունների ժամանակ Էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցությունը դարձյալ պարտվել էր Ստամբուլում ձայների չնչին՝ 13000 քվե տարրբերությամբ։ Սակայն ԱԶԿ-ի բողոքարկումից հետո արդյունքները չեղյալ հայտարարվեցին և նշանակվեցին երկրորդ ընտրությունները։

Yerkir.am-ի փոխանցմամբ՝ Երևանյան ժամանակով 18։00-ին արդեն փակվել էին բոլոր ընտրատեղամասերը և սկսվել հաշվարկները։ Չնայած դեռևս ոչ պաշտոնական տվյալների, հաղթել է ընդդիմադիր Հանրապետական-Ժողովրդական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։ ԱԶԿ թեկնածու, նախկին վարչապետ և ԹԱՄԺ նախագահ Բինալի Յըլդրըրըմը արդեն շնորհավորել է մրցակցին հաղթանակի համար։

Ընտրությունների ընթացքում տեղեկություններ էր տարածվել, որ մի շարք քվեաթերթիկների վրա չկան կնիքներ։ ԱԶԿ-ն և ՀԺԿ-ն բողոքարկել էին, սակայն Բարձրագույն ընտրական հանձնաժողովը վավեր է ճանաչել քվեները։

Բացվել են արդեն քվեաթերթիկների 95.2 տոկոսը, ըստ որի Իմամօղլուն ստացել է 53.68, իսկ Յըլդըրըմը 45.40 տոկոս։

Այսպիսով Իմամօղլուն արդեն երկրորդ անգամ է հաղթանակ տանում իշխանական թեկնածուի նկատմամբ և այս անգամ արդեն ձայների ահռելի տարբերությամբ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: