ԱՄՆ-ում գնահատել են պատժամիջոցների պատճառով Իրանի կորուստները
դիտումներ: 622
«Մենք իրանական ռեժիմին պատժամիջոցների շնորհիվ 50 միլիարդ դոլարից ենք զրկել», - Al-Hadath հեռուստաալիքը մեջբերում է Հուկի խոսքերը:
Բացի այդ նրա խոսքերով՝ միջուկային ծրագրի համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալն «անհրաժեշտ էր Իրանի գործունեությանը հակազդելու համար»:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Այաթոլլահ Ալի Խամենեիի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող հրամանագիր է ստորագրել: