Հայերեն   English   Русский  

Եվրոպական խաղեր. մրցումային 7-րդ օրը Բելառուսում


  
դիտումներ: 403

Մինսկում շարունակվող 2-րդ Եվրոպական խաղերի 7-րդ մրցումային օրը հայ մարզիկները պայքարի մեջ կմտնեն ըմբշամարտ, թիավարություն, սպորտային մարմնամարզություն և հեծանվասպորտ մարզաձևերից։


Ըմբշամարտում ազատ ոճային Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ) սփոփիչ գոտեմարտում ուժերը կչափի Բելառուսը ներկայացնող Գեորգի Կոլիևի հետ։ Թիավարությունում՝ բայդարկա 5000 մետր մրցաձևի եզրափակչում Հայաստանը կներկայացնի Վլադիմիր Ալավերդյանը։
Սպորտային մարմնամարզությունում պայքարի մեջ կմտնեն Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանը և Արթուր Դավթյանը։
Հեծանվասպորտում Հայաստանը կներկայացնի Էդգար Ստեփանյանը։






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: