Հայերեն   English   Русский  

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի հետ պատերազմն ավարտված չէ


  
դիտումներ: 707

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համարում է, որ պատերազմը Հայաստանի հետ Ղարաբաղի համար չի ավարտվել: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Ինտերֆաքսը, այդ հայտարարությունը նա արել է երկրի Զինված ուժերի օրը Ջամշիդ Նախիջևանցու անվան ռազմական լիցեյի կուրսանտների և ուսուցիչների առջև ելույթ ունենալիս:

«Մենք ապրում ենք պատերազմական պայմաններում: Այն դեռ չի ավարտվել, և մենք ամեն պահի պետք է պատրաստ լինենք հարազատ հողերը զավթումից ազատելու համար: Վստահ եմ, որ այդ օրը գալու է, և Ադրբեջանը վերականգնելու է իր տարածքային անբողջականությունը»,- ասել է նա:

Ալիևն ընդգծել է, որ բանակային շինարարությունը հաջողությամբ և սրընթաց շարունակվում է:

«Առաջատար աշխատանք է տարվում, ռազմական տեխնիկա է գնվում, բարձրացվում է անվտանգության մակարդակը: Մի խոսքով, ադրբեջանական բանակն այսօր ցույց է տալիս իր ուժը: Մեր բանակի հզորությունը, մարտունակությունը, պրոֆեսիոնալիզմը մեծանում է: Այսօր մեր բանակը բարձր մակարդակում է»,- ասել է Ալիևը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: