Հայերեն   English   Русский  

Եվրոպական խաղեր. Էդգար Ստեփանյանը 16-րդն է սկրետչում


  
դիտումներ: 536

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը, ով Եվրոպական խաղերին մասնակցում է ձեռքի կրկնակի կոտրվածքով, հունիսի 27-ին հանդես եկավ սկրետչ մրցաձևում։


Էդգարը մի քանի անգամ առաջատարի դիրքում էր, սակայն վերջին շրջաններում թուլացավ և զբաղեցրեց վերջին՝ 16-րդ տեղը։
Հեծանվասպորտի մրցումներում Հայաստանի միակ ներկայացուցիչն այսօր ևս մեկ մեկնարկ ունի։
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Էդգար Ստեփանյանը պետք է մասնակցեր խմբակային մրցավազքին, սակայն բժշկի թույլտվությամբ ազատվեց մրցումից։






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: