Հայերեն   English   Русский  

Պեսկովը Պուտինի և Թրամփի հանդիպումից մանրամասներ է հայտնել


  
դիտումներ: 777

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը G20 գագաթնաժողովի շրջանակներում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են Չինաստանը, Սիրիան, Իդլիբում ստեղծված իրավիճակը և զմավարական կայունությանն առնչվող հարցեր: Գրում է Gazeta.ru-ն:

Ընդ որում՝ նա նշել է, որ առաջնորդները սահմանափակ ժամանակ են ունեցել:

«Իհարկե, ժամանակի սահմանափակությունը ևս թույլ չի տվել խորությամբ կարծիքների փոխանակմամբ զբաղվել, սակայն, այնուամենայնիվ, նախագահները խոսել են նաև երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակի մասին, որը որևէ կերպ չի համապատասխանում մեր երկու երկրների ներուժին», - ասել է Պեսկովը:

Պեսկովն ընդգծել է, որ նախագահները պայմանավորվել են դիտարկել, թե որ գործոններն են խանգարում, որպեսզի երկու երկրների առևտրատնտեսական փոխանակման հորիզոնները ընդլայնվեն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: