Լավրովը գնահատել է Պուտինի և Թրամփի հանդիպումը
դիտումներ: 591
Նախարարի խոսքերով` երկու ղեկավարները երկխոսության զարգացման են տրամադրված: Իսկ դա Լավրովը դրական ահազանգ է համարում:
«Ես չեմ ցանկանում որևէ պատրանք ստեղծել, քանի որ մեր դիրքորոշումները տարբերվում են միմյանցից», - ասել է Լավրովը:
Նա հավելել է, որ Թրամփը հանձնարարականներ է տվել ռուսաստանյան պատվիրակության ներկայությամբ և կոչ արել արել փնտրել պայմանավորվածություններ և համաձայնություններ, որոնք կհամապատասխանեն երկու երկրների շահերին: Ռուսաստանը կիսում է այդ մոտեցումը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահի դուստրը և փեսան ներկա են գտնվել Պուտինի եւ Թրամփի հանդիպմանը: