Հայաստանցի գրոսմայստեր Էլինա Դանիելյանը հաղթել է արագ շախմատի Women Speed Chess Championship մրցաշարում:
Էլինա Դանիելյանը հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Վալենտինա Գունինայի 15-13 հաշվով: Հաղթանակը Էլինային բերել է 4,607 ԱՄՆ դոլար և հրավեր մասնակցելու արագ շախմատի գլխավոր առաջնությանը և ՖԻԴԵ-ի մեծ շվերցարական մրցաշարին, որը հոկտեմբերին կանցկացվի Մեն կղզում։