Փակել էին Գյումրու մուտքն ու սպասում, լուսանկարներ
"Զվարթնոց" օդանավակայանում, հայրենիք էին վերադարձել բոլոր մարզիկները՝ բացառությամբ ըմբիշների: Նրանք Եվրոպական 2-րդ խաղերի ավարտից անմիջապես հետո մեկնել են հավաքական մարզումների:
Գյումրին սպասում էր երկու ոսկե մեդալակիրի ճանապարհին՝ Հովհաննես Բաչկովն ու Արթուր Հովհաննիսյանը, երկու բռնցքամարտիկն էլ արդեն որերորդ անգամ ուրախություն ու հպարտություն են բերում հայրենի քաղաք:
Ուստի բոլորովին զարմանալի չէր, որ գյումրեցիները հավաքվել էին Գյումրու մուտքի մոտ և անհամբեր սպասում էին իրենց չեմպիոններին: Նրանց դիմավորեցին Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը:
Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերում գյումրեցի երկու բռնքամարտիկները նվաճեցին ոսկե մեդալներ և համարվեցին նաև Եվրոպայի չեմպիոն