ԲՀԿ-ն լքեց ևս մեկ պատգամավոր
դիտումներ: 1242
«Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ ընտրողներ. Հայտնում եմ ձեզ, որ դուրս եմ գալիս ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: Այսուհետ ԱԺ-ում հանդես կգամ որպես անկուսակցական պատգամավոր»:
Դավիթ Քոչարյանը պատգամավոր է ընտրվել Հրազդանից: Նա ամիսներ առաջ նույնպես պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել, սակայն մի քանի օր անց կրկին հետ էր վերցրել:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունից հետո ԱԺ ԲՀԿ խմբակցությունից և կուսակցությունից դուրս էին եկել Կարո Կարապետյանը, Արագած Ախոյանը, Գրիգորի Մարգարյանը, Հարություն Ղարագյոզյանը և Մելիք Մանուկյանը: