Հայերեն   English   Русский  

Ռազմիկ Ամյանը լավ է արել, էդ մարդն իր իրավունքն է իրացրել. Գևորգ Պետրոսյան


  
դիտումներ: 800

Այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն անդրադառնալով երգիչ Ռազմիկ Ամյանի՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան առթիվ նվիրված երգին և այդ մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի անդրադարձին՝ ասել է, որ Հարությունյանը իրավունք չունի կարծիք արտահայտել դրա վերաբերյալ:

«Արայիկ Հարությունյանն ի՞նչ կապ ունի կոչումներ շնորհելու հետ։ Եթե Ռազմիկ Ամյանը ՀՀ երրորդ նախագահին երգ է նվիրել՝ ոչ ոք իրավունք չունի պնդել, որ դա արվել է շահադիտական դրդումներով կամ հաճոյանալու նպատակով։ Լավ է արել, էտ մարդն իր իրավունքը իրականացրել է։ Թող մտածեն այն մարդիկ, որ իրենց մահվանից հետո սկի ոչինչ չի նվիրվելու։ Եվ դա ի՞նչ քննարկելու բան է։ Ո՞վ է ասել, որ իրենց վերաբերյալ ճառերը դուրեկան են։ Թող ամեն մեկը նայի հայելու մեջ, տեսնի ինքն ով է, ինչի կարող է արժանանալ։ Չի կարելի մարդկանց ստեղծագործական ազատության սահմանադրական իրավունքը հեգնել և ասել՝ ինչո՞ւ այսինչը ձոնեց այսինչին, ինչո՞ւ չձոնեց ինձ կամ մյուսին»,- ասաց պատգամավորը։

Գևորգ Պետրոսյանն ասաց, եթե Արայիկ Հարությունյանը հայտնվել է «սուպեր նախարարի» պաշտոնում, ապա պետք է իր անելիքներով զբաղվի. «Ոչ թե ամբողջ օրը ֆեյսբուքյան գրառումներ անի, թե ինչու էս ինչն էս ինչ բանն արեց կամ ինքնահիացմամբ նկարվեն, զվարճանան իրենց միկրոմիջավայրում, ամոթ է։ Վերջապես պետք է անցնեն այս ամենից և զբաղվեն իրենց բուն գործով»։

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը Սերժ Սարգսյանին նվիրված Ռազմիկ Ամյանի երգի կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որտեղ, մասնավորապես, ասվում էր.

«Կոչումների շնորհման հարցը լրջագույն քննարկման կարիք ունի: Հ.Գ. մինչդեռ նա մշակույթի վաստակավոր գործիչ է»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: